ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենաքիչը մինչև մրցաշրջանի ավարտ կմնա թիմում։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունվարին 37-ամյա ֆուտբոլիստը չի հեռանա ՄՅՈՒ-ից, քանի որ ոչ մի այլ ակումբ նրանով չի հետաքրքրվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փոխելու հնարավորությունը։ Ընդ որում, ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեմ կլինի նրա հեռանալուն։
Ռոնալդուն ՄՅՈՒ էր վերադարձել 2021-ին։