ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ասել է, որ թիմի ոճի ձևավորման համար ամիսներ են պետք։
«Դա միայն ոճ չէ, ֆիզիկայի, մենթալիտետի հարց է։ Եվ հատկապես՝ համառության։ Դա կենսաձևի պես է, և պետք է ամեն մարզման ներդնել մեր համակարգի մեջ, ինչպես թիմի, այնպես էլ առանձին խաղացողների համար։
Եվ եթե վերջին տարիներին դա չի բավականացրել, չես կարող մեկ շաբաթում կամ ամսում կառուցել։ Պետք է համակարգ լինի, ժամանակակից ֆուտբոլում բարձր պահանջներ կան։
Բացարձակ պարզ է, որ «Սիթին» այս հարցում էտալոն է։ Այլ թիմեր էլ կան։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հասնենք դրան։ Բայց դա ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ կտևի»,- մանկունիանցիների մարզչի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։