«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
42-ամյա ուելսցու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Կուպերը գլխավորում է «Նոթինգհեմ Ֆորեստը» 2021 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ Պրեմիեր լիգա։
«Նոթինգհեմ Ֆորեստը» 4 միավորով այս պահին զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
























































