«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրոպա լիգայի «Օմոնիայի» հետ խաղում (3:2) հաղթելուց հետո խոսել է իր թիմակից Անտոնի Մարսիալի մասին։
«Նա շատ կարևոր է թիմի համար։ Եթե նա տրամադրություն ունի, նա պարզապես անհավանական է խաղում: Ես միշտ հաճույք եմ ստացել նրա հետ ելույթներից։ Մենք երկուսս էլ ապաքինվեցինք վնասվածքներից, նա նույնիսկ ինձնից երկար։ Հիանալի է, երբ նա վերադառնում է խաղադաշտ և ազդեցություն թողնում»,-ասել է Ռեշֆորդը: