Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) չեղարկել է ռուս և բելառուս մարզիկների որակազրկումը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«IBA-ի տնօրենների խորհուրդը քվեարկել է նախկին որոշումը չեղարկելու օգտին և ռուս և բելառուս բռնցքամարտիկներին մրցաշարերին մասնակցելու թույլտվություն տալու համար: IBA-ն խորապես համոզված է, որ քաղաքականությունը չպետք է որևէ ազդեցություն ունենա սպորտի վրա: Ուստի բոլոր մարզիկներին պետք է տրվեն հավասար պայմաններ։ Հարգելով իր ինքնավարությունը՝ որպես միջազգային սպորտային ֆեդերացիա, IBA-ն պետք է մնա քաղաքականապես չեզոք և անկախ:
IBA-ն խաղաղության կոչ է անում և մնում է խաղաղարար ցանկացած հակամարտությունում: Բացի այդ, IBA-ից պահանջվում է ապահովել, որ մարզիկների և մրցաշարերի պաշտոնյաների նկատմամբ վերաբերմունքը հավասար լինի՝ անկախ նրանց ազգությունից կամ բնակության վայրից:
Որոշման համաձայն, մրցավարները և տեխնիկական պատասխանատուները Ռուսաստանից և Բելառուսից նույնպես կվերադառնան մրցումներին»,- ասվում է ասոցիացիայի կայքում։