Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը համեմատել է արգենտինացի Լիոնել Մեսսիին (ՊՍԺ) և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին (Մանչեսթեր Յունայթեդ):
«Մեսսին սկսեց աշխատել որպես փլեյմեյքեր. Լիոնելը հմտորեն է ղեկավարում ՊՍԺ-ի խաղը. Կրիշտիանուն ունակ չէ դրան։
Ուստի Ռոնալդուին չի կարելի անվանել պատմության մեծագույն ֆուտբոլիստ»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
35-ամյա Լիոնելը առաջնության ինը խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 37-ամյա Կրիշտիանուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Եվրոպա լիգայում. Պրեմիեր լիգայում պորտուգալացին աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
























































