«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շաբաթական 865 հազար ֆունտ է ստանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ նորվեգացու շաբաթական աշխատավարձին ավելացվում են գործնականում երաշխավորված բոնուսներ։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, 22-ամյա հարձակվողը շաբաթական ստանում է 865 հազար ֆունտ ստերլինգ։ Սա նրան դարձնում է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Համեմատության համար նշենք, որ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» ստանում է շաբաթական 375 հազար ֆունտ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» Կրիշտիանու Ռոնալդուն՝ 480 հազար ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «Քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
























































