«Այաքսը» ՉԼ-ում 1-6 հաշվով պարտվեց «Նապոլիին»։ Այս արդյունքը մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստ ու «Այաքսի» մարզիչ Մարկո վան Բաստենը։
«1-6-ը սպանդ է։ Անթույլատրելի է նման հաշվով «Նապոլիին» պարտվելը։ Այն լավ թիմ է, բայց դա չի արդարացնում «Այաքսին»։
«Այաքսը» անհասկանալի աշխատեց տրանսֆերային շուկայում․ նրանք արտասովոր ու անխելք ձևով 100 մլն եվրո ծախսեցին։ Ինչ-որ բան այնպես չգնաց»,- վան Բաստենի խոսքերն է փոխանցում TuttoNapoli-ն։