Մահացել է «Տոտենհեմի» մարզիչ Ջան Պյեռո Վենտրոնեն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
61-ամյա ֆիթնեսի մարզիչն աշխատում էր Անտոնիո Կոնտեի շտաբում, որն ակումբին էր միացել 2021-ի նոյեմբերին։
Daily Mail-ի տվյալներով՝ իտալացու մահվան պատճառը եղել է լեյկեմիան։
Իտալիայում նրան անվանել են «Ծովային հետևակ» մարզումների բավականին դաժան ռեժիմի համար։