«Նյուքասլ Յունայթեդը» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելուն, հայտնում է TuttoJuve-ն։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ հոլանդացի խաղացողի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ էր համարվում «Յուվենտուսը», սակայն թուրինյան ակումբը ձեռք բերեց Արկադիուշ Միլիկին, իսկ Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստը մնաց «Կամպ Նոուում»:
Այնուամենայնիվ, Չավին իրականում հույսեր չի կապում Մեմֆիսի հետ և պատրաստ է նրան բաց թողնել հունվարին:
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը ձմռանը կտեղափոխվի «կաչաղակների» ճամբար։
























































