Football Insider-ը հայտնում է, որ Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» հաջորդ ամառ:
Անգլիացու պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, ինչն էլ գրավում է շատ ակումբների ուշադրությունը, հատկապես, որ պայմանագրի երկարաձգման հետ կապված դեռևս անորոշություն է։
«Արսենալը» այն թիմերից մեկն է, որը հետևում է իրավիճակին 24-ամյա ֆուտբոլիստի շուրջ․ ֆուտբոլիստի խաղը շատ է գնահատում մարզիչ Միկել Արտետան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։