ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։ 35-ամյա դարպասապահը ծրագրում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Foot Mercato-ն։
Փորձառու դարպասապահը գտնվում է Լոնդոնի «Վեսթ Հեմի» և «Տոտենհեմի», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների ոլորտում։
Կեյլոր Նավասը կորցրել է տեղը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում և այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։ Թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն նախընտրում է իտալացի Ջանլուիջի Դոննարումային։
Նավասը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականի սեպտեմբերից։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
























































