«Սևիլիայի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին պատրաստվում է գլխավորել «Վուլվերհեմփթոնը»: Իսպանացի մասնագետն արդեն նախնական բանակցություններ է վարել անգլիական ակումբի հետ, հայտնում է TalkSPORT-ը։
Ավելի վաղ «Սևիլիան» հայտնել էր, որ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Լոպետեգին միայն մեկ անգամ է մարզել իր հայրենի Իսպանիայի սահմաններից դուրս՝ դա «Պորտուի» ժամանակաշրջան էր:
«Վուլվերհեմփթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը։