Ջեք Գրիլիշը խոսել է Էրլինգ Հոլանդի մարզավիճակի մասին.
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Կոպենհագենի» հետ խաղում (5:0) «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 5։0 հաշվով, իսկ Հոլանդը դարձել էր դուբլի հեղինակ։
«Անկեղծ ասած, դա անհավանական է: Ես երբեք նման բան չեմ տեսել իմ կյանքում: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ գոլերին, ես պարզապես ծիծաղեցի։ Նա միշտ դարպասի մոտ է։
«Կոպենհագենի» դարպասապահ Կամիլ Գրաբարան ինձ ասաց․ «Նա մարդ չէ»։ Իսկ ես պատասխանեցի՝ «Կարող ես ինձ չպատմել այդ մասին, ես գիտեմ»։
Հուսով եմ, որ նա կարող է պահպանել այդ մարզավիճակը »,- Գրիլիշի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։