«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ջեք Գրիլիշը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Գիտեմ, որ կարող եմ ավելի կատարելագործվել և ավելի բարձր մակարդակի հասնել։ Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ։ Ինձ թվում է, որ աստիճանաբար դառնում եմ այն Գրիլիշը, որը նախկինում էի»,- անգլիացու խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գրիլիշը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։