«Լիվերպուլի», «Նապոլիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ կցանկանար աշխատել գերմանական Բունդեսլիգայում։
«Ես նախկինում երբեք չեմ աշխատել Գերմանիայում։ Բայց ես սիրում եմ գերմանացիներին, ինձ դուր է գալիս նրանց մտածելակերպը, պրոֆեսիոնալիզմը։ Ինձ դուր են գալիս գերմանական ակումբները, Բունդեսլիգան, ինձ դուր է գալիս, թե ինչպես է այնտեղ ամեն ինչ դրված ֆինանսական տեսանկյունից»,- Բենիտեսի խոսքն է մեջբերել Kicker-ը։
62-ամյա մարզչի վերջին ակումբը եղել է անգլիական «Էվերթոնը», որտեղից նա հեռացվել է 2022 թվականի հունվարի 16-ին։