Պեպ Գվարդիոլան հերքել է, որ Էրլինգ Հոլանդի պայմանագրում կետ կա ըստ որի՝ 2 տարի հետո նորվեգացին կարող է տեղափոխվել «Ռեալ»։
«Հոլանդի պայմանագրում «Ռեալ» տեղափոխվելու մասին որևէ կետ չկա։
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նա աներևակայելի երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», — Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5։0 հաշվով ջախջախել էր «Կոպենհագենին»։ Հոլանդը մասնակցել էր առաջին խաղակեսին և դարձել դուբլի հեղինակ։