«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը խոստովանել է, որ չի կարողանում հասկանալ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պահանջները՝ գերմանական ակցենտի պատճառով.
«Անկեղծ ասաց, երբ Կլոպը խոսում է, ես ոչինչ չեմ հասկանում: Իհարկե, ես թիմակիցներիս խնդրում եմ բացատրել նրա խոսքերը: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ Կլոպը միանգամայն հստակ պատկերացնում է, թե ինչ է ցանկանում ստանալ ֆուտբոլիստներից խաղադաշտում»,- Նունյեսի խոսքերն է փոխանցում ESPN GB-ն:
Հիշեցնենք՝ Նունյեսն անցած ամառ է «Բենֆիկայից» տեղափոխվել «Լիվերպուլ»:
























































