«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Bild-ը, 22-ամյա գանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Տոտենհեմի» և Դորտմունդի «Բորուսիայի» մասին է։
Ամստերդամյան ակումբի հետ Կուդուսի աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Մոհամեդի տրանսֆերային արժեքը տասը միլիոն եվրո է։
Այս մրցաշրջանում Կուդուսը մասնակցել է Էրեդիվիզիի ութ հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։
























































