Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել: Մեր մարզիկներից պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը:
Մեր 2 բռնցքամարտիկներն էլ եզրափակիչում հաղթանակի են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը: