Էրիկ տեն Հագի նշանակումը չբարելավեց Դոնի վան դե Բեկի դիրքերն ՄՅՈՒ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին դաշտում անցկացրել է ընդամենը 19 րոպե՝ 3 տարբեր խաղերի։ Հաշվի առնելով իրավիճակը՝ վան դե Բեկը, հավանաբար, հետաքրքրված կլինի ակումբի փոփոխությամբ։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը՝ Դոնի վան դե Բեկի տրանսֆերի հնարավորությունը դիտարկում է «Ինտերը»։ Խոսքը ձմեռային տանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալության մասին է։
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի երկրորդ մասը վան դե Բեկը վարձակալությամբ անցկացրել է «Էվերթոնում»։