«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Իսպանական ակումբը մտածում է 21-ամյա ֆուտբոլիստին գնելու մասին, եթե չկարողանար ձեռք բերել «Սևիլիայից» Ժյուլ Կունդեին: Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
21-ամյա Սալիբան միացավ «Արսենալին» 2019 թվականի ամռանը, սակայն ֆրանսիացի պաշտպանը միայն այս մրցաշրջանում դարձավ «զինագործների» մեկնարկային կազմում լիարժեք խաղացող։ Անգլիայի Պրեմիեր լիգայ ութ հանդիպումներում նա խփել է երկու գոլ և կատարել գոլային փոխանցում։