Ռիո Ֆերդինանդը դժգոհ է, որ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ Կազեմիրոն բավականաչափ ժամանակ չի ստանում։
«Նա խաղաժամանակի փշրանքներ է ստանում։ Մի քանի ամիս առաջ նա ճանաչվել է ՉԼ եզրափակչի լավագույն խաղացող, այդ ժամանակ նա 5-րդ անգամ էր հաղթում մրցաշարը։
Նա «Ռեալի» առանցքային խաղացողներից էր, իսկ հիմա ընդհանրապես չի խաղում։ Չի կարելի նրան դատել այն սուղ խաղաժամանակով, որ նա ստանում է։ Նա սովոր է գնդակը ստանալ ու 5 տարբերակ ունենալ։ Դրանցից մեկը Մոդրիչն է, մյուսը՝ Բենզեման, երրորդը՝ Կրոսը։ Իսկ հիմա բարձրացնում է գլուխն ու միայն համարներ տեսնում մարզաշապիկներին։
Նա նախկին տարբերակները չունի, այնպես որ նրան ժամանակ է պետք»,- ՄՅՈՒ-ի նախկին պաշտպանի խոսքերն է փոխանցում Irish Mirror-ը։