«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարող է նոր ակումբ գլխավորել ԱՊԼ-ում:
Այդ մասին գրում է The Birmingham Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սուլշերը կարող է փոխարինել Բրունո Լաժեին «Վուլվերհեմփթոնի» ղեկին։ «Գայլերն» այժմ նոր գլխավոր մարզիչ են փնտրում։ Թեկնածուներից մեկը «Սպորտինգի» մարզիչ Ամորիմն է։
Պրեմիեր լիգայում մրցաշրջանի 8 հանդիպումներից հետո «գայլերը» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ Թիմն իր ակտիվում ունի ընդամենը 6 միավոր։