«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, 24-ամյա խաղացողով շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնան»: Ամռանը կողմերը քննարկել են պոտենցիալ տրանսֆերը, սակայն հետագա բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ռեշֆորդի հետ՝ նրա հնարավոր հեռանալուց խուսափելու համար։
«Բարսելոնան» նաև հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտով։ Նշվում է, որ Չավին հավանություն կտա նրա տրանսֆերին։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում անցկացրած 7 խաղում Ռեշֆորդը դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։