«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ամփոփել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ հանդիպման արդյունքները։ Խաղն ավարտվել է 4:0 հաշվով։
«Մենք մեծ ճնշում գործադրեցինք և բավական ինտենսիվ խաղացինք։ Դա հիանալի երեկո էր մեզ համար՝ և՛ խաղացողների, և՛ մեր երկրպագուների համար։
Մեր հայտացուցակում ունենք տեխնիկապես շնորհալի խաղացողներ, բայց միայն տեխնիկան բավարար չէ, ձեզ նանև պետք է մեծ ցանկություն հաղթելու համար:
Անցած հանդիպումներում մենք վատ էինք պաշտպանվում։ Բայց այս խաղում մենք ցույց տվեցինք, որ կարողանում ենք հուսալի խաղալ պաշտպանությունում»,- ասել է Ռոջերսը մամուլի ասուլիսի ժամանակ։