«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր սոցիալական ցանցերում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում 37-ամյա ֆուտբոլիստի ողջ ընտանիքը նստած է ընդհանուր սեղանի շուրջ։ Ռոնալդուի կողքին են նրա կինը՝ Ջորջինան, Կրիշտիանու կրտսերը, երկվորյակներ Եվան և Մատեոն, որոնք ծնվել են 2017 թվականին փոխնակ մորից, Ռոնալդուի դուստրեր Ալան Մարտինին և Բելլա Էմերալդան։