Հարձակվող Էրլինգ Հոլանդը 103 գոլ է խփել Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Նորվեգացուց այդ ցուցանիշը գրանցելու համար պահանջվեց 100 խաղ։ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ վերջին խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Եվրոպայի թոփ 5 լիգաների թիմերի կազմում առաջին 100 խաղում Ռոմարիոն խփել է 90 գոլ, Ռոնալդոն՝ 86, Ռուդ վան Նիստելրոյը՝ 77, Լուիս Սուարեսը՝ 59 գոլ։
Իսկ ահա Կիլիան Մբապեն իր առաջին 100 խաղում դարձել է 48, Հարի Քեյնը՝ 45, Ռաուլը՝ 44, Ռոբերտ Լևանդովսկին՝ 43, Լիոնել Մեսսին՝ 41, Թիերի Անրին՝ 25, Ալան Շիրերը՝ 20, Կրիշտիանու Ռոնալդուն՝ 16 գոլի հեղինակ: