Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է կրկին աշխատանքի անցնել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբում, հայտնում է The Telegraph-ը։
62-ամյա իսպանացին, ով այժմ գործազուրկ է, կարող է ստանձնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Սթիվ Կուպերին, հայտնում է աղբյուրը:
«Նոթինգհեմը», չնայած լայնածավալ տրանսֆերային արշավին ( ամառվա ընթացքում ակումբը պայմանագիր է կնքել 21 խաղացողի հետ), 8 տուրից հետո 4 միավորով վերջինն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:
Բենիտեսը ԱՊԼ-ում նախկինում աշխատել է «Լիվերպուլում», «Չելսիում», «Նյուքասլում» և «Էվերտոնում»: