«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեմ չէ աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուն։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը փոխել է իր դիրքորոշումը պորտուգալացու հեռանալու վերաբերյալ և դեմ չի լինի, եթե լավ առաջարկ լինի այլ ակումբից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն հետ չի վերցրել իր տրանսֆերի խնդրանքը, որը ներկայացրել էր ամռանը։ Պորտուգալացին արդեն ձմռանը կարող է կրկին փորձել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։