«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է իր հայրենակից, «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին։
Վերջինս հաճախ քննադատության է ենթարկվում պաշտպանությունում ոչ վստահ խաղալու համար։
«Տրենտը կատարում է աշխատանքի դժվար մասը: Ոչ մի եզրային պաշտպան, որ ես տեսել եմ այս երկրում, չի կարող անել այն, ինչ կարող է անել նա:
Այսպիսով, եթե նա աշխատի նաև պաշտպանությունում խաղալու կատարելագործման վրա, ապա մենք կունենանք ոչ միայն այս երկրի պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկը, այլ հավանաբար լավագույն աջ պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Նևիլը Sky Sports-ին։