ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը չի հավատում, որ Սուպերլիգայի նախագիծը կկայանա։
«Ես կասկածում եմ, որ 10-15 տարի հետո նման գաղափարները դեռ կարող են վերադառնալ։ Կան երեք ակումբների նախագահներ, ովքեր շարունակում են ինչ-որ բան պնդել իրենց էգոյի պատճառով:
Անգլիացիները հաստատ այլեւս չեն միանա Սուպերլիգային ու առանց նրանց լուրջ մրցակցություն չի լինի, ովքեր, երևի թե, ամենակարեւորն են եվրոպական ֆուտբոլում։
Ի՞նչ հարաբերություններ ունեմ Անյելիի և Պերեսի հետ այժմ: Ես ոչ մի հարաբերություն չունեմ Անյելիի հետ և նախկինում էական հարաբերություններ չեմ ունեցել Պերեսի հետ: Բայց Չեմպիոնների լիգայի եզրափակչում մենք ողջունեցինք միմյանց։ Նա նստեց իմ կողքին, քանի որ ՈՒԵՖԱ-ն իմ մասնավոր կազմակերպությունը չէ, և ըստ արձանագրության՝ եզրափակչի մասնակիցը միշտ նստում է նախագահի կողքին։ Մենք խոսեցինք և չանդրադարձանք Սուպերլիգային»,- ասել է Չեֆերինը Športni SOS-ին տված հարցազրույցում։