Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։
Առաջին խաղակեսում «Աղվեսների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմս Մեդիսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարվի Բարնսը։
Երկրորդ խաղակեսի միջնամասում իր թիմի 4-րդ գոլը խփեց Պատսոն Դական։
Սա «Լեսթերի» առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում։ Դրա շնորհիվ Բրենդան Ռոջերսի թիմը հավաքեց 4 միավոր և բարձրացավ նախավերջին՝ 19-րդ տեղ։ Նույնքան միավոր ունի «Նոթինգեմը», որը վերջին տեղում է։