Հոկտեմբերի 2-ին ծննդյան 60-ամյակն է նշում հայկական ազատ ոճի ըմբշամարտի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Ստեփան Սարգսյանը:
Նա եղել է ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1988), աշխարհի եռակի գավաթակիր (1984, 1987, 1989), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1988), Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988), ՀՀ վաստակավոր մարզիչ:
1998-2002 թվականներին Ստեփան Սարգսյանը եղել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, իսկ 2002 թվականից ՀԸՖ պատվավոր նախագահն է։ 1992 թվականից Հայաստանում անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որը կրում է Ստեփան Սարգսյանի անունը և ընդգրկված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում:
ՀԸՖ-ն սիրով շնորհավորում է Ստեփան Սարգսյանին՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք:
ArmSport-ը ևս միանում է շնորհավորանքներին: