Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին խոսել է «Ռեալ» տեղափոխության մասին։
«Իմ ծառայություններով մի շարք ակումբներ էին հետաքրքրվում, բայց երբ լսեցի, որ «Ռեալն» էլ է այդ թիմերի թվում, այլևս ոչ մի այլ տարբերակի մասին չէի մտածում։ Ես ասեցի գործակալիս անել ամեն ինչ, որպեսզի «Մոնակոն» և «Ռեալը» համաձայնության գան։
ՊՍԺ-ն նույնպես եվրոպական մեծ ակումբ է, բայց ես ցանկանում էի տեղափոխվել «Ռեալ»»,- Չուամենիի խոսքն է մեջբերել Téléfoot-ը։