Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է «Էմպոլիին»։ Հանդիպման ընթացքում միլանյան թիմի կազմում 3 ֆուտբոլիստ փոխարինվել է վնասվածքի պատճառով։
33-րդ րոպեին ծնկի վնասվածքի պատչառով խաղը չի կարողացել շարունակել կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը։ 39-րդ րոպեին ազդրի վնասվածքի պատճառով փոխարինվել է Դավիդե Կալաբրիան։
Երկրորդ խաղակեսում միլանցիների պաշտպան Սիմոն Կյաերը փոխարինվել է 73-րդ րոպեին։
Հոկտեմբերի 5-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Միլանը» կհյուրընկալվի «Չելսիին»։