70 կգ քաշային Երանոս Օհանյանը Հայաստանի համար առաջին մեդալն է ապահովել Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
¼ եզրափակիչում մեր մարզիկը հաղթել է Վրաստանի ներկայացուցչին:
Ընդհանուր առմամբ մեր ընտրանին ուներ ¼ եզրափակիչի 13 մասնակից: Այսօր ռինգ դուրս կգա ևս 10 բռնցքամարտիկ: