Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է Բարանկիլլայի բժշկական կլինիկայի մամուլի ծառայությունը, որի տեղեկատվությունը փոխանցում է կանադական RDS հեռուստաալիքը։
Կինյոնեսը սեպտեմբերի 24-ին Բարանկիլիայում մինչև 63,5 կգ քաշային կարգում վարկանիշային մենամարտ է անցկացրել վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ։ Մենամարտն ավարտվել է ութերորդ ռաունդում, ծանր նոկաուտից հետո Կինյոնեսին պատգարակով դուրս են բերե ռինգից և տեղափոխել հիվանդանոց։
Բժիշկների խոսքով՝ բռնցքամարտիկին վիրահատել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի պատճառով և 48 ժամ արհեստական կոմայի մեջ են գցել։ Բժիշկները մարզիկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
25-ամյա կոլումբացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2018-ին։