Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնի իր 4-րդ մենամարտը: Այս մասին հայտնում է Armenian Boxing-ը:
«Գուրգեն Հովհաննիսյանն իր 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերի 15-ին: Լոս Անջելեսում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ: Հաղթանակի դեպքում Գուրգեն Հովհաննիսյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում կբարելավվի դիրքերն ու հնարավորություն կունենա առաջիկայում պայքարել տիտղոսի համար: Գուրգեն Հովհաննիսյանի մենեջերներն են Վարդան Թորոսյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը։
Նշենք, որ օրվա գլխավոր մենամարտում մրցելու են ծանր քաշային կարգում հավասարը չունեցող երկու անվանի բռնցքամարտիկները՝ Դենոթի Ուայլդերն ու Ռոբերտ Հելենիուսը: Մենամարտերը ցուցադրվելու է Fox Sport հեռուստաընկերությամբ: Սպասվում է, որ մարտերին հետևելու է շուրջ 100 միլիոն հեռուստադիտող»,-ասված է հայտարարությունում: