«Մոնցայի» գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոն խոսել է A Սերիայի 7-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Հիանալի օր է։ Հանդերձարանում երեկույթ էր։ Անհավանական և անսպասելի էր։
Գիտեի, որ ֆուտբոլիստները մեծ նվիրումով են խաղալու։ Ամբողջ շաբաթվա ընթացքում տեսնում էի, որ նրանք շատ են սպասում այս խաղին։ Այս հաղթանակը նրանցն է։
Սիլվիո Բեռլուկոնին զանգահարել էր ինձ և շատ ուրախ էր։ Ադրիանո Գալիանին լաց էր լինում»,- մարզչի խոսքն է մեջբերել Football Italia-ն։ ծ