«Չիկագո Բուլսի» նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի 1998 թվականի NBA եզրափակիչի 1-ին խաղի մարզաշապիկը հինգշաբթի աճուրդում վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով՝ դարձնելով այն պատմության մեջ ամենաթանկարժեք սպորտային հանդերձանքը, հայտնում է Reuters-ը:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր այս տարվա սկզբին Sotheby’s-ում, երբ Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որով նա խփել է «Աստծո ձեռքը» գոլը, վաճառվել է 9,3 միլիոն դոլարով:
Սպասվում էր, որ Ջորդանի մարզաշապիկը կվաճառվի 3-5 միլիոն դոլարով։
Սակայն լեգենդար բասկետբոլիստի մարզաշապիկի վաճառքի գինը գերազանցել է սպասելիքները՝ 10,1 մլն դոլար։