Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը 1/16 եզրափակչում գոտեմարտել է Կանադայի ներկայացուցիչ Ադամ Թոմսոնի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի իտալացի Ջանլուկա Տալամոյի հետ:
Հիշեցնենք՝ ազատ ոճայիններն աշխարհի առաջնությանը մասնակցում են 6 ըմբիշով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):