Հայտնի են դարձել Laureus World Sports Awards սպորտային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիրները:
Տարվա լավագույն մարզիկի տիտղոսը կիսել են ՝«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին և Ֆորմուլա-1-ի՝ «Մերսեդես» մակնիշի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
With 🏆🏆🏆🏆🏆🏆 World Championships and Ballon d'Ors between them, @LewisHamilton and Lionel Messi share the #Laureus20 World Sportsman of the Year award — a moment of sporting history!
— Laureus (@LaureusSport) February 17, 2020
Congratulations guys!#SportUnitesUs pic.twitter.com/7akYcykux2
Այս մրցանակին հավակնել են նաև ՝ Էլիուդ Կիպչոգեն (մարաթոնյան վազք), Ռոջեր Ֆեդերերը (թենիս) և Թայգեր Վուդսը (գոլֆ):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», իսկ Հեմիլթոնը 6-րդ անգամ հաղթեց Ֆորմուլա 1-ում: