Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն, ինչպես հայտնել էինք, դուրս է եկել եզրափակիչ։
97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։