Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի՝ Ազգերի լիգայի առաջիկա խաղերին, քանի դեռ չի ապաքինվել Ատլետիկոյի եհտ խաղին ընդառաջ։
«Այո, Կարիմը չի գնա ազգային հավաքական, եթե չխաղա դերբիում: Նա մի փոքր խնդիր ուներ, բայց անցած դեկտեմբերին նա նույնպես վնասվածք ուներ, և մենք գիտեինք, որ նա կարող է հաղթահարել այն: Հիմա էլ նույնը կլինի։ Թիմը կարող է խաղալ առանց նրա, մենք դա ցույց տվեցինք «Սելթիկի» դեմ խաղում։ Ազարն այդ հանդիպմանը լավ խաղաց։ Հուսով եմ, որ նա կարող է դա կրկնել «Մալյորկայի» դեմ խաղում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Մադրիդի «Ռեալի» հանդիպումը «Ատլետիկոյի» հետ կկայանա սեպտեմբերի 18-ին։
Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայում կխաղա Ավստրիայի (սեպտեմբերի 22) և Դանիայի (սեպտեմբերի 25) հետ։
























































