Շվեյցարիայի Լոզանում մեկնարկել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երկօրյա նիստը հիբրիդային համակարգով:
Միջոցառման առաջին օրը մասնակիցները քննարկել են «Կանվոնդո – 2024»` պատանեկան և «Միլանո-Կորտինա – 2026» ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների սկզբունքները: Կանոնները պետք է սահմանեն միջազգային մարզական ֆեդերացիաները և ներկայացնեն գործկոմի հաստատմանը:
Հաստատվել են «Փարիզ – 2024»-ի մրցումների ժամանակացույցի փոփոխությունները: Լսվել է նաև «Լոս Անջելես – 2028»–ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը:
ՄՕԿ–ը բազմաթիվ մտահոգություններ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA / կառավարման վերաբերյալ: Կազմակերպության գործկոմը այդ առթիվ նամակ է ուղարկել IBA-ին:
Բռնցքամարտը ներկայումս ընդգրկված չէ 2028թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ծրագրում:Պատճառաբանվում է, որ մարզաձևում ցանկալի առաջընթաց չկա: Բայց ՄՕԿ –ը կշարունակի հետևել կառավարման աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, «Տոկիո-2020 >> – ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացվել են ՄՕԿ-ի աշխատանքային խմբի ղեկավարությամբ, որովհետև IBA-ն զրկվել էր նման հնարավորությունից։
Նշանակվել է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն, որը կանցկացվի սեպտեմբերի 24 – ից հոկտեմբերի 1 –ը ՝ Երևանում: