Անգլիական «Նորվիչի» կիսապաշտպան Թոդ Կանտուելը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Athletic-ը:
Նշվում է, որ ակումբի ղեկավարները բարձր են գնահատում երիտասարդ ֆուտբոլիստի որակները և ցանկանում են նրան տեսնել իրենց կազմում:
21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կանտուելը անցկացրել է 26 հանդիպում և դարձել՝ 6 գոլի հեղինակ: