Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Բազելի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին մասնակցել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոն․
«Ծննդյանս օրվա գլխավոր նվերը կլինի հաղթանակը, հուսամ՝ վաղը կհաղթենք։
Եվրոպա լիգայում խաղալու շանս ունեինք, բայց սարսափելի ոչինչ չկա, նշանակում է՝ այստեղ ավելի մեծ շանսեր ունենք խմբից դուրս գալու ու ցույց տալու, թե մենք ինչի ենք ունակ։
Խմբում բոլորը թոփ-թիմեր են, բայց մենք շանսեր ունենք, պիտի օգտագործենք դա։ Մեր առջև խմբից դուրս գալու առաջադրանք է դրված»։