Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է Նեյմարի մասին.
«Հիմա եկել է ժամանակը, երբ Նեյմարը պետք է փոխի իր վերաբերմունքը: Նա ունի աշխարհում լավագույնը լինելու հնարավորությունը: Բոլորն ակնկալում էին, որ նա ավելի հասուն կդառնա: Հենց դա է, որ պետք էր թույլ տար, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Նեյմարը, նույնիսկ խաղալով ՊՍԺ-ում, կարող է հասնել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի: Նրա տրանսֆերը ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն տրանսֆերներից մեկն է: Ամեն ինչ կստացվի, եթե նա պատասխանատվություն ստանձնի որպես առաջնորդ»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: :
Ավելի վաղ Կաֆուն կիսել էր իր կարծիքը Ալեքսանդր-Առնոլդի վերաբերյալ: