22.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ռեալը կամային հաղթանակ տոնեց Մադրիդում

    Նապոլին սեփական հարկի տակ հաղթեց Տորինոյին

    Բորնմութն ակումբի պատմության նոր ռեկորդ է սահմանել

    Լապորտան նշել է այս մրցաշրջանում Բարսելոնայի նպատակների, տրանսֆերային քաղաքականության մասին

    Աղբյուր․ Եղիշե Մելիքյանի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ երկարաձգվել է

    Քանի դեռ ես նախագահ եմ, երբեք թույլ չեմ տա դա․ Պերես

    🎥 ԱՊԼ․ Գործող չեմպիոնը խուսափեց պարտությունից Նյուքասլի հետ խաղում, Ռայան վնասվածք է ստացել

    🎥 Ռոման ջախջախեց Պարմային․ Մալենը պոկեր ձևակերպեց

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

        Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

        🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հրազդանին, և ի՞նչ խոշոր մրցաշարեր կընդունի Հայաստանը 2027 թվականին

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ռեալը կամային հաղթանակ տոնեց Մադրիդում

            Նապոլին սեփական հարկի տակ հաղթեց Տորինոյին

            Բորնմութն ակումբի պատմության նոր ռեկորդ է սահմանել

            Լապորտան նշել է այս մրցաշրջանում Բարսելոնայի նպատակների, տրանսֆերային քաղաքականության մասին

            Աղբյուր․ Եղիշե Մելիքյանի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ երկարաձգվել է

            Քանի դեռ ես նախագահ եմ, երբեք թույլ չեմ տա դա․ Պերես

            🎥 ԱՊԼ․ Գործող չեմպիոնը խուսափեց պարտությունից Նյուքասլի հետ խաղում, Ռայան վնասվածք է ստացել

            🎥 Ռոման ջախջախեց Պարմային․ Մալենը պոկեր ձևակերպեց

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

                🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հրազդանին, և ի՞նչ խոշոր մրցաշարեր կընդունի Հայաստանը 2027 թվականին

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Եվրոպա լիգայի խմբային փուլին ընդառաջ․ Ձևափոխված մրցաշարն ու անգլիական գրանդերի պայքարը

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Եվրոպա լիգա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  08.09.22 / 10:00
                  0

                  Այսօր՝ սեպտեմբերի 8-ին մեկնարկում է Եվրոպա լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանի խմբային փուլը։ Չեմպիոնների լիգայի երկու խաղային օրերից հետո Եվրոպա լիգան կարծես աղանդեր լինի ընթրիքի սեղանին։ Շատերի համար այն այդքան էլ հետաքրքիր չէ, սակայն պայքարով և դիտարժանությամբ այս մրցաշարի հանդիպումները շատ անակնկալներ են մատուցում։ Armsport-ի այս անդրադարձը մասնակից թիմերի, ձևավորված խմբերի և մրցաշարի ֆավորիտների մասին է։

                  Ձևաչափի փոփոխություն, որը նոր շունչ տվեց մրցաշարին

                  Թիմերը բաժանվել են 8 խմբերի։ Այո, արդեն երկրորդ տարին անընդմեջ այս մրցաշարը նորովի է ներկայանում։ Եվրոպական ակումբային ֆուտբոլում նշանակությամբ երրորդ մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի հայտնվելուց հետո ՈՒԵՖԱ-ն որոշեց սինխրոնացնել իր հովանու տակ անցկացվող բոլոր 3 մրցաշարերի (ՉԼ, ԵԼ և ԿԼ) խմբային և փլեյ-օֆֆ փուլերի ժամանակացույցը։ Բացի այդ, կառույցը փոխել է մրցաշարի ձևաչափը և 48 թիմի փոխարեն, հիմա 32-ն են խմբային փուլում (նույնքան, որքան եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում)։

                  Դրա շնորհիվ փոփոխվել է որակավորման կարգը, ուստի խմբային փուլ հասած թիմերն էլ համեմատաբար ավելի բարձրակարգ են, քան նախորդ տարիներին։

                  Անցած մրցաշրջանում Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում խաղացել են «Լայպցիգը», «Վեսթ Հեմը», «Այնտրախտը» և «Ռեյնջերսը»։ Եզրափակչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հետխաղային 11 մետրանոց հարվածներով հաղթել է «Գլազգո Ռեյնջերսին»։

                  Europa League final result and highlights: Rangers beaten by Eintracht Frankfurt on penalties | Sporting News United Kingdom

                  Հետաքրքիր է, որ անգլիական ակումբներն սկսել են լուրջ վերաբերվել այս մրցաշարին։ «Վեսթ Հեմն» իսկապես լուրջ հավակնություններ ուներ նախորդ տարի։ Երկար տարիներ անգլիական և իտալական ակումբներին, այսպես ասած, հարիր չէր Եվրոպա լիգայում խաղալը։ Այդ թիմերը նախապատվությունը տալիս էին ներքին առաջնություններին։ Առաջին հանգամանքը, որը փոխեց նման ակումբների մոտեցումը, դարձավ ՈՒԵՖԱ-ի հեղափոխական քայլը։ Ինչպե՞ս անել, որ մրցաշարն ավելի մեծ արժեք ունենա։ Նույնիսկ ավելի մեծ, քան տիտղոս նվաճելն է։ Դե իհարկե, գավաթակիր թիմին ՉԼ-ի ուղեգիր պարգևելը։ Իսկ նախորդ մրցաշրջանից առաջ վերոնշյալ ձևաչափային փոփոխություններն ավելի մեծ շարժառիթ են տվել մասնակից բոլոր թիմերին։

                  Եվ այսպես, 32 թիմ, որոնք վիճակահանության արդյունքում բաժանվել են 8 խմբի (A, B, C, D, E, F, G, H) 4-ական թիմերով։

                  Խմբերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

                  Ֆավորիտները

                  Ընդհանուր մրցաշարի ֆավորիտներից խոսելը դեռ վաղ է, քանի որ Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ տեղը զբաղեցրած թիմերը 1/16 եզրափակչի երկխաղյա դիմակայություններում մրցելու են Եվրոպա լիգայի խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ։ Օրինակ՝ Չեմպիոնների լիգայի C խմբում հայտնվել են հետևյալ թիմերը՝ «Բավարիա», «Բարսելոնա», «Ինտեր» և «Վիկտորիա Պլզեն»։ Այսինքն, եթե լինենք իրատես, ապա խմբում վերջին տեղն է զբաղեցնելու չեխական թիմը, իսկ իսպանա-գերմանա-իտալական գրանդերից մեկը լինելու է երրորդը և պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայում։ Իսկ «Բավարիա», «Բարսելոնա» և «Ինտեր» թիմերից յուրաքանչյուրը կլինի բացահայտ ֆավորիտ ԵԼ-ում։

                  Իսկ, եթե դիտարկենք միայն Եվրոպա լիգայի խմբային փուլի 32 թիմերին, ապա ֆավորիտ են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», ինչու ոչ՝ գործող գավաթակիր «Այնտրախտը» և գուցե նաև «Ռոման», որը նախորդ տարի նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

                  Europa Conference League: Roma beat Feyenoord in Tirana final

                  ՊՍՎ-ն, «Բետիսը», «Ռեալ Սոսյեդադը» և «Մոնակոն» կարող են հնարավորինս առաջ գնալ փլեյ-օֆֆում, եթե, իհարկե, լուրջ վերաբերվեն այս մրցաշարին։

                  Իրականում, այս տարին շատ անկանխատեսելի է լինելու։ Սեպտեմբեր-հոկտեմբերը ֆուտբոլում դաժան և «արյունոտ» շրջան է։ Գրեթե ամեն տարի այս հատվածում առաջատար ակումբները ֆուտբոլիստներ են կորցնում վնասվածքների պատճառով։ Բացի այդ, այս տարին տարբերվում է մյուսներից նաև նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ձմռանը՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը, Կատարում։

                  Պարզ է՝ ձմռանը եվրագավաթային խաղեր չեն լինում, սակայն ներքին առաջնություններն այնքան խիտ գրաֆիկ ունեն, որ ամեն ինչ խառնվելու է իրար։ Աշնան 2․5 ամսում պետք է եվրագավաթային 6 տուր անցկացվի։ Ներքին առաջնություններում կատաղի պայքար է։ Իտալական A Սերիայի առաջին տուրից հետո ամեն 2-րդ թիմի նվազագույնը 1 ֆուտբոլիստ մկանային ծանրաբեռնվածության պատճառով շուրջ 1-2 շաբաթ շարքից դուրս է մնացել։ Եթե դա լիներ 1 կամ 2 թիմի մոտ, կարող էինք ասել, որ խնդիրը լոկալ է, բայց այսքան շատ մկանային վնասվածքները միայն խիտ գրաֆիկի արդյունքն են։

                  Ինչևէ, վերադառնանք Եվրոպա լիգային։ Անկասկած, անչափ հետաքրքիր է լինելու։ Մեծ են սպասումները «Մանչեսթեր Յունայթեդից», որը ԱՊԼ-ում ձախողված մեկնարկից հետո 4-խաղյա անպարտելի շարք է գրանցել։

                  Erik ten Hag: What must new Manchester United manager solve at Old Trafford? | Football News | Sky Sports

                  Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մաքսիմալիստ է։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում, երբ լսում ես այս մասնագետի խոսքերը։ Թերևս նա փորձելու է կրկնել Ժոզե Մոուրինյուի նվաճումը և ակումբում իր առաջին մրցաշրջանում եվրագավաթային տիտղոս նվաճել (Մոուրինյուի ՄՅՈՒ-ն, որտեղ այդ ժամանակ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, 2016/17 թթ․ մրցաշրջանում նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը)։

                  Football fan: “The whole nation scored a goal with Henrikh”

                  Անկասկած, շատ հետաքրքիր և ինտրիգային հարցեր կան, բայց դրանցից ամենագլխավորը կապված է ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Պորտուգալացին երբևէ չի խաղացել Եվրոպա լիգայի մրցաշարում։ 37-ամյա ռմբարկուն ցանկանում էր փոխել ակումբային գրանցումը, բայց մնաց ՄՅՈՒ-ում։ Եվ դատելով այն հանգամանքից, որ Ռոնալդուն ԱՊԼ-ի խաղերին չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում, կարելի է ենթադրել, որ Կրիշտիանուն մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս գալու Եվրոպա լիգայի հանդիպումներում։ Տեսնել Ռոնալդուին Եվրոպա լիգայում, անկասկած, շարքային իրադարձություն չէ։ Եվ անչափ հետաքրքիր է, թե ինչ մոտիվացիայով կխաղա այս մրցաշարում Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր ռմբարկուն (141 գոլ)։

                  Emotional Arsenal get carried away in Man United defeat as Mikel Arteta tactical tinkering fails

                  Հակառակ իրավիճակն է «Արսենալի» մոտ, որը 5 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել է նույն ՄՅՈՒ-ին, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

                  Եթե Միկել Արտետան ուզում է արդարացնել վերջին 2 տարիներին տրանսֆերների վրա ծախսված գումարները, ապա «Արսենալը» նվազագույնը պետք է մինչև վերջ պայքարի ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար։ Դա անելու լավագույն տարբերակը Եվրոպա լիգան հաղթելն է։ Դժվար թե իսպանացին հանդգնի ձեռնոց նետել իր հայրենակցին՝ Պեպ Գվարդիոլային, որի «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոնի գլխավոր հավակնորդն է։

                  Սպասվող անակնկալներն ու հայտնությունները

                  Եվրագավաթային յուրաքանչյուր մրցաշարում ամեն տարի լինում է նվազագույնը մեկ թիմ, որն «իր գլխից մի քանի անգամ բարձր է ցատկում»։ Ու որպես կանոն, խմբային փուլից առաջ դրա մասին ոչինչ չի վկայում։ Այնպես որ, այս անգամ ևս անակնկալներ և հայտնություններ կլինեն։

                  Կան թիմեր, որոնք իսկապես կարող են պայքարել տիտղոսի համար և օգտագործել այն հանգամանքը, որ թոփ թիմերի դեմ խաղալիս, մրցակիցը կթերագնահատի հակառակորդին կամ լուրջ չի վերաբերվի մրցաշարին։

                  Օրինակ՝ Մանուել Պելեգրինիի «Բետիսը» կարող է «կռիվ տալ», եթե «Ռոմայի» հետ խմբում զբաղեցնի առաջին տեղը։

                  Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած ՊՍՎ-ն կարող է կրկնել «Ֆեյենորդի» անցած ճանապարհը։ Նախորդ մրցաշրջանում «Ֆեյենորդը» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջեց «Ռոմային»։

                  Անկասկած, հիասթափություն կլինի, եթե ՄՅՈՒ-ն և «Արսենալը» տպավորիչ ելույթներ չունենան։ Թիմերն ունեն կազմի խորություն, բարձր մակարդակ և կարող են գոնե խմբային փուլում ինչպես հարկն է տրամադրվել խաղերին։

                  Ցավոք, չունեցանք հայկական թիմ Եվրոպա լիգայի այս խաղարկությունում, քանի որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում զիջեց Տիրասպոլի «Շերիֆին»։ Փոխարենը, երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը ներկայացված կլինի Կոնֆերենցիաների լիգայում։ Այս մրցաշարին և հատկապես «Փյունիկին», նույնպես կանդրադառնանք։

                  Pyunik - Sheriff 0:0 | Match highlights - YouTube

                  Եվրոպա լիգայի խաղերի ժամանակացույցը

                  Խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝

                  Տուր 1 — Սեպտեմբերի 8

                  Տուր 2 — Սեպտեմբերի 15

                  Տուր 3 — Հոկտեմբերի 6

                  Տուր 4 — Հոկտեմբերի 13

                  Տուր 5 — Հոկտեմբերի 27

                  Տուր 6 — Նոյեմբերի 3

                  Անցումային խաղերը կկայանան 2023 թվականի փետրվարին, 1/8 եզրափակչի խաղերը՝ մարտին, քառորդ եզրափակչի խաղերը՝ ապրիլին, իսկ կիսաեզրափակչի հանդիպումները՝ մայիսին։

                  Puskas Stadium Best Sale, 51% OFF | www.ingeniovirtual.com

                  Եզրափակիչը նախատեսված է մայիսի 31-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»։ Հանդիպումները, բացի որոշ բացառություններից, մեկնարկելու են Երևանի ժամանակով 20։45-ին և 23։00-ին։ Հոկտեմբերի վերջին կիրակից հետո նախատեսված խաղերը կմեկնարկեն մեկ ժամ ուշ (21:45 և 23։55), քանի որ Եվրոպան կանցնի ձմեռային ժամանակի։

                   

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Ռեալը կամային հաղթանակ տոնեց Մադրիդում

                  22.11.26

                  Նապոլին սեփական հարկի տակ հաղթեց Տորինոյին

                  22.11.26

                  Բորնմութն ակումբի պատմության նոր ռեկորդ է սահմանել

                  22.11.26

                  Լապորտան նշել է այս մրցաշրջանում Բարսելոնայի նպատակների, տրանսֆերային քաղաքականության մասին

                  22.11.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ռեալը կամային հաղթանակ տոնեց Մադրիդում

                  02:02 / 22.11.26

                  Նապոլին սեփական հարկի տակ հաղթեց Տորինոյին

                  01:38 / 22.11.26

                  Բորնմութն ակումբի պատմության նոր ռեկորդ է սահմանել

                  00:58 / 22.11.26

                  Լապորտան նշել է այս մրցաշրջանում Բարսելոնայի նպատակների, տրանսֆերային քաղաքականության մասին

                  00:30 / 22.11.26

                  Աղբյուր․ Եղիշե Մելիքյանի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ երկարաձգվել է

                  00:11 / 22.11.26

                  Քանի դեռ ես նախագահ եմ, երբեք թույլ չեմ տա դա․ Պերես

                  23:41 / 21.11.26

                  🎥 ԱՊԼ․ Գործող չեմպիոնը խուսափեց պարտությունից Նյուքասլի հետ խաղում, Ռայան վնասվածք է ստացել

                  23:28 / 21.11.26

                  🎥 Ռոման ջախջախեց Պարմային․ Մալենը պոկեր ձևակերպեց

                  23:00 / 21.11.26

                  🎥 ՊՍԺ–ն 12–րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, Դուեն վնասվածք է ստացել

                  22:33 / 21.11.26

                  Սյունիքն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

                  22:18 / 21.11.26

                  Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին

                  22:08 / 21.11.26

                  🎥 Բունդեսլիգա․ Բորուսիաների դիմակայությունում ուժեղ էին դորտմունդցիները, այլ արդյունքներ

                  21:34 / 21.11.26

                  🎥 Տոտենհեմը տնային հաղթանակ տոնեց, Սանդերլենդը միավոր կորզեց Բիրմինգհեմում

                  21:08 / 21.11.26

                  🎥 Չելսին խոշոր հաշվով զիջեց Լիդսին, Բորնմութը հաղթեց Նոթինգհեմին

                  21:04 / 21.11.26

                  🎥 ՀՊԼ․ Արարատն ու ԲԿՄԱ–ն չպարզեցին հաղթողին

                  20:53 / 21.11.26

                  Ռուբինը հաղթեց Զենիթին․ Իվուն մասնակցեց հանդիպմանը

                  20:33 / 21.11.26

                  Բարսեղյանի գոլը հաղթանակ պարգևեց Սլովանին

                  20:21 / 21.11.26

                  Ա Սերիայի առաջատարը շարունակում է հաղթարշավը, Ֆաբրեգասի Կոմոն հաղթեց Կալյարիին

                  20:00 / 21.11.26

                  Բարսելոնան հրաժարվել է աշխարհի փոխչեմպիոնի տրանսֆերից՝ աջլիկ լինելու պատճառով

                  19:18 / 21.11.26

                  🎥 Ոչ-ոքի Էթիհադում. Ման Սիթին չհաղթեց ԱՊԼ-ի չորրորդ անընդմեջ խաղում

                  18:25 / 21.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ խոսում են թվերը․ Հայաստանի հավաքականի արտագնա խաղերի «անե՞ծքը»

                  21:18 / 15,11,26

                  Կարդալ ավելին

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.